Դիլիջան
Քաղաք, որը փոխում է աշխարհայացքը։
Պարզապես շնչահեղձ ես լինում։ Այս արտահայտությունը ճշգրիտ նկարագրում է լեռնային գեղատեսիլ բնապատկերները, որոնք դիմավորում են Դիլիջանի հյուրերին հայտնի դիլիջանյան ոլորանների վրա։ Քաղաք մտնելիս արդեն առաջին վայրկյաններին պարզ է դառնում, որ այս վայրում ինչ-որ անորսալի ու կախարդական բան կա։ Այսուհետ ժամանակն արագընթաց չէ՝ չկա աղմուկ, և վերջապես կարելի է մտածել հավերժական արժեքների մասին։
Բարձրությունը ծովի մակարդակից՝1080 մ
Միջին ջերմաստիճանը ամռանը՝+19, +25 C, ձմռանը՝ -2, -7 C