Հաճախակի Տրվող Հարցեր
Սա քաղաք է՝ հայտնի է իր բնական արգելոցով` ամենախոշորներից մեկը Հարավային Կովկասում: «Դիլիջան» ազգային պարկը հարուստ է բուսական և կենդանական աշխարհով, լեռնային լճերով, բուժիչ հանքային աղբյուրներով: Դիլիջանը հանգստավայր քաղաք է՝ չափավոր զով ամառներով և արևոտ, տաք ձմեռներով: Խորհրդային տարիներին այստեղ գործել են մի շարք առողջարաններ և հանգստյան տներ, կոմպոզիտորների միություն և կինոգործիչների ստեղծագործական տուն, որոնք ժամանակ անցկացնելու և գաղափարներ ստեղծելու հարթակներ էին Հայաստանի մշակույթի գործիչների համար։ Այժմ Դիլիջանը գտնվում է իր զարգացման գագաթնակետին, քաղաքում իրականացվում են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, ինչպիսիք են քաղաքային զբոսայգու վերակառուցումը, լեռներում բնակելի համալիրի կառուցումը, Ռոք համասեզոնային ժայռամագլցման համալիր և ընտանեկան սրճարանի կառուցումը, Eco Toon նախագիծը և շատ ուրիշ ծրագրեր։ Ըստ պաշտոնական վիճակագրության, Դիլիջանում՝ շրջակա գյուղերի հետ միասին ապրում է 17 հազար մարդ։ Կան բարձրահարկ շենքեր, բայց գերակշռում է մասնավոր հատվածը։
Երևան-Դիլիջան (96 կմ)
- սովորական տաքսիով ուղևորությունը կազմում է մոտ մեկուկես ժամ, արժեքը՝ մոտ 13000 դրամ;
- նախապես տեղ ամրագրել մեքենայում gg taxi (shuttle) հավելվածի միջոցով, արժեքը 1600 դրամ։ Կարելի է օր և ժամ ընտրել հասանելի ցուցակից ուղևորության համար․ մեքենաները կանգնում են Մատենադարանի մոտ։
- Հյուսիսային ավտոկայանից (Սևանի մայրուղի 1) №654 միկրոավտոբուսով 1 ժամ 45 րոպեում, արժեքը՝ 1000 դրամ, հեռախոսահամար +37410621670
- անհատական ուղևորափոխադրումներ։ Վարորդները վերցնում են ուղևորներին և յուրաքանչյուր անձի համար գանձում են մոտավորապես 2000-2500 դրամ; վարորդներին կարելի է գտնել այս չաթում:
Վանաձոր-Դիլիջան (37 կմ)
- տաքսիով կարելի է հասնել մեկ ժամում, արժեքը մոտ 4000 դրամ
- №320, 457, 665, 669 ավտոբուսներով՝ մեկ ժամում Վանաձորի ավտոկայանից
- անհատական ուղևորափոխադրումներ, փնտրելու գործընթացը՝ նույնը
Գյումրի-Դիլիջան (100 կմ)
- տաքսիով ուղևորությունը տևում է 2 ժամ 10 րոպե, արժեքը մոտ 13200 դրամна
- Գյումրու ավտոկայանից (Շահումյան փող., 58) թիվ 347 երթուղայինով մեկուկես ժամում հասնել Վանաձորի ավտոկայան (արժեքը՝ 800 դրամ), այնտեղից՝ թիվ 669, 320, 457, 665 միկրոավտոբուսներով մեկ ժամում հասնել Դիլիջան: Նկատի ունեցեք, որ Վանաձորի ավտոկայանից մեկնելու համար պետք է սպասել կես ժամից մինչև մեկ ժամ: Առավել մանրամասն՝ այստեղ։
- անհատական ուղևորափոխադրումներ, փնտրելու գործընթացը՝ նույնը
Թբիլիսի Դիլիջան (198.4 կմ)
- Hayreniq Tour-ի միկրոավտոբուսով Հավլաբար մետրոյի կայարանից ավտոբուսները դուրս են գալիս երթուղի ժամը 09։00-ին, իսկ վերջինը մեկնում է 17։00-ին․ ամբողջ օրվա ընթացքում Թբիլիսիից Դիլիջան ուղևորվում են 5 ավտոբուս։ Արժեքը 60 լարի, կարելի է վճարել նաև ռուբլիով՝ 1500 ռուբլի՝ նախապես փոխանցելով Սբերբանկ Ռուսաստան բանկային քարտին։ Ուղևորության մասին մանրամասն կարելի է իմանալ +374 43 305555, +995 593 229554 հեռախոսահամարներով, Տելեգրամ +374 95 362 020, Viber +995 592 408800, ինչպես նաև կարելի է պատվիրել անհատական տեղափոխում ցանկացած ժամանակ, գինը ավելի թանկ կլինի։
Վարորդների և ուղեկիցների փնտրման չատ - այստեղ: