Քաղաքի հիմնական թաղամասերը
Թեղուտ
Իջևանի և Դիլիջանի խաչմերուկում
Թեղուտ՝ ոչ մեծ գյուղ Տավուշի մարզում՝ Դիլիջանից դեպի հյուսիս-արևելք մի քանի կիլոմետր հեռավորության վրա, տեղակայված Աղստև գետի ձախ ափին: Թեղուտ համայնքը հիմնվել է 1925 թ. և համարվել է Ջարխեչի (այժմ Հաղարծին) շրջաններից մեկը, իսկ 1993 թ. նոյեմբերի 5-ին Թեղուտը դարձավ առանձին բնակավայր:
Բարձրությունը ծովի մակարդակից՝1550 м.
Միջին ջերմաստիճանը ամռանը՝+19, +25 C, ձմռանը՝ -2, -7 C
Հաղարծին գյուղ
Սրբավայրի ճանապարհին
Հաղարծինը Տավուշի մարզի հնագույն գյուղերից մեկն է, տեղակայված է Դիլիջանից 11 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Աղստև գետի ձախ ափին: Անմիջապես մոտակայքում՝2 կմ դեպի արևմուտք, գտնվում է Թեղուտ գյուղը, որն ավելի վաղ այժմյան Հաղարծինի շրջաններից մեկն էր: Գյուղի վրա վեր է խոյանում Եղեգնասար լեռը, որի բարձրությունը 2670 մ է։
Բարձրությունը ծովի մակարդակից՝1050 м.
Միջին ջերմաստիճանը ամռանը՝+19 C, ձմռանը՝ -2 C
Գոշ
Ականավոր մտածող Մխիթար Գոշի հետքերով
Գոշը հին գյուղ է Տավուշի մարզում, գտնվում է Գետիկ գետի ձախ ափին, հայտնի է Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերից մեկով՝ միջնադարյան վանական համալիր Գոշավանքով:
Բարձրությունը ծովի մակարդակից՝1215 м.
Միջին ջերմաստիճանը ամռանը՝+19 C, ձմռանը՝ -2 C
Աղավնավանք
Տավուշի մարզի վեհ բնության գրկում
Աղավնավանք՝ գյուղ Տավուշի մարզում, տեղակայված Գետիկ գետի երկու ափերին: Փոքրիկ, բայց չափազանց գեղատեսիլ գյուղ, որն առանձնանում է իր լեռնային ցայտուն լանդշաֆտով. Աղավնավանքը գրեթե բոլոր կողմերից շրջապատված է վեհապանծ ժայռերով և լեռնագագաթներով:
Բարձրությունը ծովի մակարդակից՝1100 м.
Միջին ջերմաստիճանը ամռանը՝+19 C, ձմռանը՝ -3 C
Հովք
Երկնքի դարպասներ
Հովք՝ ոչ մեծ գյուղ Տավուշի մարզում, Դիլիջանից՝ 25 կմ, մարզկենտրոնից Իջևանից՝ 12 կմ հեռավորության վրա: Հովքը Դիլիջան համայնքի ամենաբարձր լեռնային գյուղն է, տեղակայված է ծովի մակերևույթից 1190 մ բարձրության վրա: Տեղի բնակիչներն անվանում են այս վայրը դարպասներ դեպի երկինք. այստեղ բառի բուն իմաստով կարելի է դիպչել ամպերին:
Բարձրությունը ծովի մակարդակից՝1100 м.
Միջին ջերմաստիճանը ամռանը՝+19 C, ձմռանը՝ -3 C
Խաչարձան
Գեղատեսիլ հովիտներ և հովվական բնապատկեր
Թեղուտ՝ ոչ մեծ գյուղ Տավուշի մարզում՝ Դիլիջանից դեպի հյուսիս-արևելք մի քանի կիլոմետր հեռավորության վրա, տեղակայված Աղստև գետի ձախ ափին: Թեղուտ համայնքը հիմնվել է 1925 թ. և համարվել է Ջարխեչի (այժմ Հաղարծին) շրջաններից մեկը, իսկ 1993 թ. նոյեմբերի 5-ին Թեղուտը դարձավ առանձին բնակավայր:
Բարձրությունը ծովի մակարդակից՝1050 м.
Միջին ջերմաստիճանը ամռանը՝+20 C, ձմռանը՝ -2 C
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում