Դիլիջանը պատմության շրջապտույտում

արքաների ամառային նստավայրից մինչև ժամանակակից Հայաստանի զբոսաշրջային կենտրոն

hovk.jpg

 Դիլիջանի, ինչպես և Հայաստանի ողջ պատմությունը, հագեցած է ողբերգական իրադարձություններով. գտնվելով քաղաքակրթությունների և մշակույթների սահմանագծին, հանդիսանալով արևմուտքի ու արևելքի միջև խաչմերուկ՝ այս տարածքները բացմիցս են դարձել գերհզոր կայսրությունների աշխարհաքաղաքական մարտերի թատերաբեմ։

Գիտե՞ք արդյոք, որ առաջին բնակավայրերն այստեղ առաջացել են դեռևս նախաքրիստոնեական շրջանում` մոտավորապես մ.թ.ա   III հազարամյակում, իսկ Հայաստանում արքայական տոհմերից մեկի կառավարման դարաշրջանում Դիլիջանի տարածքը արքաների ամառային նստավայրն էր։ 

Ե՞րբ է ի հայտ եկել «Դիլիջան» տեղանվան առաջին հիշատակումը և ո՞ր դարաշրջանում է այն ի վերջո ստացել հանրապետական նշանակության զբոսաշրջային քաղաքի կարգավիճակ։ 

Այսպիսով, այս բոլոր հարցերի պատասխանները ստանալու և հասկանալու համար, թե ինչից է ամեն ինչ սկսվել, ներկայացնում ենք մեր էքսկուրսը Դիլիջանի պատմության միջով`  ամենավաղ շրջանից մինչև մեր օրեր։

Նախաքրիստոնեական շրջան

III.jpg

XIX դարի 50-ական թվականների հնեաբանական պեղումները ցույց տվեցին, որ Դիլիջանի տարածքում բնակավայրեր են եղել դեռևս բրոնզե դարաշրջանի վերջին և երկաթե դարի սկզբին (մ.թ. I հազարամյակի վերջ և II հազարամյակի սկիզբ): Դրանք Հայաստանի տարածքում՝ «Ռեդկինի ճամբար» վայրում իրականացվող առաջին պեղումներն էին, որոնց արդյունքում հայտնաբերվեցին Կուր-Արաքսյան դարաշրջանի (մոտավորապես մ.թ.ա III հազարամյակ) խիստ արժեքավոր ապացույցներ: Այս ժամանակաշրջանի մշակույթը վերաբերվում է բրոնզե դարի վաղ շրջանին, իսկ նրա տարածման աշխարհագրությունը ներառում է ողջ Հայկական լեռնաշխարհը, Իրանի հյուսիս-արևմտյան հատվածը, Հարավային և Հյուսիսային Կովկասի տարածքները: Կուր-Արաքսյան մշակույթը կրողների մոտ լավ էին զարգացած հողագործությունը, անասնաբուծությունը. արդեն ի հայտ են գալիս պարզ արորը, մետաղյա մանգաղները, կացինները, նիզակները, առաջվա պես կիրառվում են քարե հասարակ գործիքները: Առանձնակի զարգացման է հասնում կավագործությունը. հազարավոր ձեռագործ ամաններ, սափորներ և փորագրած, ծեծած կամ գծաքաշ երկրաչափական զարդաքանդակներով զարդարված այլ սպասք է պատրաստվում:

Մեծ Հայքի կազմում

Մ.թ.ա IV դարում Արտաշես I  -ը Հայկական բարձրավանդակի տարածքում հիմնեց պետական հզոր կազմավորում Մեծ Հայքը, որը դարձավ Մերձավոր Արևելքի առաջատար պետություններից մեկը: Արտաշեսն ինքը դարձավ հայկական ամենաազդեցիկ արքայական տոհմերից մեկի՝ Արտաշեսյանների արքայատոհմի հիմնադիրը. այս տոհմից էր Տիգրան II Մեծը, ում օրոք հայկական պետության սահմանները հասնում էին ընդհուպ մինչև Եգիպտոս: Մեծ Հայքի քաղաքները դարձան հելլենիստական մշակույթի կենտրոններ, որոնց միջով անցնում էին նաև Միջերկրական ծովից դեպի արևելք տանող ամենակարևոր առևտրային ճանապարհները։

Դիլիջանի տարածքը պատմականորեն եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք մարզի մի մաս:

Մ.թ. I դարում պետության կառավարումն անցնում է Արշակունիների արքայատոհմին, որի ղեկավարման ժամանակ ներկայիս Դիլիջանի և նրան հարող տարածքները ստացան հատուկ կարգավիճակ՝ դառնալով արքայական նստավայր և որսորդական գոտի:

Աղստև գետի երկայնությամբ ընկած տարածքները կոչվեցին Կայենաձոր, իսկ հենց Դիլիջանը՝ Հովք։ Հետագայում Կայենաձորը կոչվում էր նաև Կայենո գավառ. հենց այս Կայենո գավառից էր Հովհաննեսի թոռը՝ Դիլիջան իշխանը, ում անունով էլ, հնարավոր է, բացատրվում է քաղաքի անվան ստուգաբանությունը։

Այդպիսի վարչատարածքային բաժանումը պահպանվեց ընդհուպ մինչև IV դարի վերջ' մինչև Հայաստանի առաջին բաժանումը Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության միջև։ 

Հատկանշական է, որ Թեղուտ գյուղից 5 կմ դեպի հյուսիս՝ «Չերի Գղեր» տարածքում, գտնվում են Արտաշես I-ից մնացած, հայատառ փորագրված արձանագրությամբ 2 սահմանագծային քարեր։ (гиперссылка на статью села Дилижана: Техут).

Արշակունիների արքայական տոհմից էր նաև Տրդատ III արքան, ում օրոք 301 թվականին Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը։Սա կարևոր դեր խաղաց հայ ժողովրդի ինքնության ձևավորման և մշակութային զարգացման գործում։ Հայաստանը դարձավ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին պետությունը։

Դիլիջանի ազգային արգելոցի տարածքում պահպանվել են միջնադարյան քրիստոնեական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, որոնցից ամենահայտնի ու ամենամեծն են Գոշավանք և Հաղարծին վանական համալիրները:(гиперссылка на статью Монастыри Дилижана).

Հայատանի առաջին բաժանումը: Արևելյան Հայատանը Պարսկաստանի իշխանության ներքո

Ցավոք, նոր թվարկության առաջին չորս դարերի պատմությունը նշանավորվեց Մեծ Հայքի պետականության աստիճանաբար կորստով ու երկու հզոր հարևանների՝ Արևելյան Հռոմեական կայսրության (Բյուզանդիայի) և պարթևների (III դարից՝ պարսիկների) Թագավորության միջև բաժանմամբ: Պետականության աստիճանական թուլացմանը նպաստեց նաև հենց Հայատանում  երկու ինքնությունների՝ հելլինիզմի ու իրանիզմի հակամարտությամբ սկսված ներքին պառակտումը: 387 թվականին Հայաստանը կորցրեց պետականությունը և առաջին անգամ բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հռոմեական հատվածում հայկական իշխանությունը վերացավ 391 թվականին, իրանականում՝ 428 թվականին, չնայած այստեղ մարզպետների (իրանական կուսակալների) օրոք Հայատանը դեռ պահպանում էր որոշակի ներքին ինքնակառավարում: 

Ներկայիս Դիլիջանի և Տավուշի մարզի տարածքը երկար դարեր մնաց Պարսկաստանի տիրապետության տակ: Կայենաձորը դարձավ Գուգարք նահանգի Կողբափոր գավառի մաս:

Պետականության բացակայության պայմաններում հայկական ինքնության պահպանման գործում կարևորագույն դեր ունեցավ լեզվաբան Մեսրոպ Մաշտոցի կողմից հայ գրի ստեղծումը 405-406 թվականներին:

Վաղ միջնադար: Տաշիր-Ձորագետյան թագավորություն

X.jpg

X դարի վերջում՝ 978 թ., հյուսիսային Հայաստանի տարածքում առաջացավ Տաշիր-Ձորագետյան թագավորությունը (կամ  Լոռու թագավորությունը):

Նոր ֆեոդալական պետական կազմավորումը ներառում էր Գուգարքի տարածքների մեծ մասը՝ Տաշիր, Ձորափոր, Կողբ գավառները, նաև Վարաժնունիքի (հետևաբար և ներկայիս Դիլիջանի ու մերձակայքի տարածքների) մի մասը:

Տաշիր-Ձորագետյան թագավորության հիմնադիր է դառնում Աշոտ III որդի Գուրգեն իշխանը, ով դարձավ հայկական Բագրատունիներ արքայատոհմի կրտսեր ճյուղի՝ Կյուրիկյանների նոր ճյուղի հիմնադիրը:

Տաշիր-Ձորագետյան թագավորության ժամանակահատվածում, որը համնկում է վաղ միջնադարի դարաշրջանին, Հայաստանի մշակույթն ապրում է աննախադեպ զարգագում. զարգանում են գիտությունները, փիլիսոփայությունը, բժշկությունը, ճարտարապետությունը, արհեստի ավանդական ճյուղերը: X-XIII դդ. հիմնադրվել են այդ ժամանակների կարևորագույն մշակութային-լուսավորչական կենտրոնները՝ Հաղարծին և Գոշավանք վանական համալիրները: Դիլիջանում և մերձակայքում պահպանվել են նաև միջնադարյան այլ վանքեր՝ Ջուխտակը, Մաթոսավանքը, Աղավնավանքը (гиперссылка на статью монастыри Дилижана), ինչպես նաև միջնադարյան խաչքարեր:

Սեֆիդյան Իրանի լծի ներքո

Իր աշխարհագրական դիրքի պատճառով Հայաստանը դարձավ թատերաբեմ Իրանի և Օսմանյան կայսրության միջև: 1501-1502 թվականներին Արևելյան Հայաստանի մեծ հատվածը, ներառյալ ներկայիս Տավուշի մարզի տարածքները, զավթվեց Սեֆիդյան Իրան շահի կողմից: Իսկ Արևմտյան Հայատանն ավելի ուշ մտավ Օսմանյան կայսրության կազմ: Մշտական կեղեքիչ պատերազմների և արշավանքների պատճառով տեղի բնակչությունը սկսեց մասսայապես լքել հայրենիքը, ինչը հանգեցրեց պատմական Հայաստանի տարածքներում հայ բնակչության քանակի նվազեցմանը: Ավերիչ պատերազմների շարքից հետո Թուրքիան և Պարսկաստանը 1639 թվականին կնքեցին պայմանագիր, ըստ որի երկրի առավելագույն մասը կազմող Արևմտյան Հայաստանը վերջնականապես անցավ Թուրքիային, իսկ Արևելյանը՝ Պարսկաստանին:

Առաջին հիշատակումը

1958.jpg

Գրավոր աղբյուրներում «Դիլիջան» անվանումն առաջին անգամ հիշատակվում է XVIIդ.  (1672 թ.) ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի ճանապարհային գրառումներում: Շարդենը գրում է, որ իրենք հասել են Դիլիջան կոչվող քաղաք, որտեղ կա 300 տուն: Մերձակայքը բնակեցված է քրիստոնյաներով՝ հայերով… Գավառը ենթարկվում է Պարսկաստանին շահ Աբասի կողմից վերջինիս զավթումից հետո:

Ավելի ուշ Դիլիջանը, Քարվանսարան (Իջևանը), Շամշադինը (Բերդ) և մերձակա բնակավայրերը մտնում են Գանձակի խանության կազմ:

Ռուսական կայսրության կազմում

1804—1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը նշանավորվեց 1813 թ. Գյուլիստանի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Պայմանագրի կետերի համաձայն, նախկին Գանձակի խանությունը, որի կազմում էին ներկայիս Դիլիջանի տարածքները, դառնում է Ռուսական կայսրության մաս:

Այդ ժամանակահատվածում «Դիլիջան» անվանմամբ բնակավայրը հիշատակվում է ռուս դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի կողմից, ով 1819 թվականի փետրվարի 2-ին Թբիլիսիից Երևան ճանապարհին գիշերում է Դիլիջանում: 

XIX դարի կեսին Նիկոլայ I հրամանով Անդրկովկասում տեղի են ունենում մի շարք վարչատարածքային փոփոխություններ. նախկին պարսկական խանությունների փոխարեն ստեղծվում են նահանգներ: Այսպես, 1849 թվականին ստեղծվեց էրիվանի նահանգը, Արևելյան Հայաստանի մյուս շրջանները ներառվեցին Թիֆլիսի և Ելիզավետպոլի նահանգների կազմում: Իսկ Դիլիջանը դարձավ Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառի Քարավանսարայի շրջանի մաս: Վարչական այսպիսի բաժանումը Ռուսական կայսրությունում պահպանվում էր ընդհուպ մինչև 1917 թվականը:

Դիլիջանի բնակչությունը աստիճանաբար սկսում է աճել: XIX դարի երկրորդ կեսին հաշվվում էր արդեն մոտ 60 տուն:

1869 թ. սկսվում է Թիֆլիս-Էրիվան ճանապարհի կառուցումը: Մայրուղին անց է կացվում Դիլիջանի միջով, ինչը բնակավայրը դարձնում է տարածաշրջանային կարևոր օղակ:

1880 թ. Դիլիջանում հիմնվեց «Գիմնազիա անտառում» ուսումնական հաստատությունը: Իսկ մի քանի տարի անց Դիլիջանում բացվեց առաջին հիվանդանոցը՝ երեք բժիշկ և դեղատուն ունեցող լազարեթը:

1908 թ. վաստակավոր ուսուցիչ Հովհաննես Զաքարյանի ջանքերով Դիլիջանում բացվում է Ղազարոս Աղայանի անվան գրադարանը, որ համարվում է Հայաստանի ամենահին հանրային գրադարանը: (гиперссылка на статью Бибилиотека Дилижана)

XIX դ. վերջին դիլիջանցիները քաղաքի գեղատեսիլ վայրում իրենց միջոցներով կառուցեցին ամառային «Ռոտոնդա» թատրոնը, որտեղ 1905 թ. բեմադրվեց Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն»: Դիլիջանում հյուրախաղերով հանդես էին գալիս Թբիլիսիի, Բաքվի, Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) թատերական խմբերը:

Առաջին Հանրապետության կայացման ժամանակաշրջանում

1918 թ. մայիսի 28-ին Հայ Ազգային Խորհուրդը հռչակեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Այսպիսով վերականգնվեց Հայաստանի ինքնիշխանությունն ու 7 դար շարունակ կորսված պետականությունը: Սա հնարավոր դարձավ նաև շնորհիվ այն բանի, որ հայ ժողովուրդը կարողացավ Սարդարապատի, Ղարաքիլիսայի և ԲաշԱպարանի ճակատամարտերի ընթացքում պարտւթյան մատնել թուրքական զորքերին: Նոր վարչատարածքային բաժանման համաձայն, Դիլիջանը ժամանակավորապես դարձավ Շիրակի մարզի  3 գավառներից մեկը:

Սովետական շրջան

1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի հեղափոխական կոմիտեն հայկական ապստամբական ջոկատով մտավ Իջևան, իսկ նոյեմբերի 30-ին, միավորվելով 11-րդ Կարմիր Բանակի մասերի հետ, մուտք գործեց Դիլիջան: Հատկանշական է, որ Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ Ս.Կասյանը քաղաքի աշխատավորների հանրահավաքին կարդաց Հայաստանի Հեղկոմի՝ Լենինին ուղղված հեռագրի տեքստը երկրում Խորհրդային իշխանության հաստատման մասին։ 

1919 թ. մարտի 21-ին հրատարակվում է Լենինյան որոշումը «բուժիչ վայրերի համապետական նշանակության» մասին, ինչը զգալիորեն նպաստում է Դիլիջանի՝ որպես առողջարանային քաղաքի զարգացմանը, բայց միաժամանակ արգելակում է նրա՝ որպես հանրապետական քաղաք-բուժավայրի զարգացումը: 1921 թվականին այստեղ բացվում է հակաթոքախտային առողջարան, որտեղ հիվանդանոցային մահճակալների թիվը հասնում է հարյուրի:  1920-1930 թթ. Դիլիջանում կառուցվում են հակաթոքախտային դիսպանսեր, հիվանդանոցներ, առողջատներ:

Առողջարանային քաղաքի կարգավիճակ

1938 թ.Դիլիջանը ստանում է քաղաքային բնակավայրի կարգավիճակ, իսկ 1958 թ. Դիլիջանը, վերջապես, ստանում է հանրապետական ենթակայության քաղաք-բուժավայրի կարգավիճակ:

1991.jpg

Այսպես, XX դարի երկրորդ կեսից սկսվում է Դիլիջանի քաղաքային միջավայրի ակտիվ կառուցումն ու բարեկարգումը:

1986 թվականին վերջնականապես հաստատվեց քաղաքի հիմնական նախագիծը, որի հեղինակներ դարձան ճարտարապետներ Լ. Էյվազովան, Մ. Օգանեսյանը, Ի. Տեր-Սարկիսովան, Կ. Այվազյանը, Խ. Վատինյանը, Ս. Ավետիսյանը: Նախագծում հաշվի էին առնվել ծայրահեղ բարդ ռելիեֆը, քաղաքի աշխարհագրական պայմանները, ճանապարհների առկայությունն ու գոյություն ունեցող կառույցները:

Սկսվում է արհեստական լճով քաղաքային հանգստյան գոտու, ինչպես նաև քաղաքի վարչական շենքերը, գրադարանը, մշակույթի Պալատը, կինոթատրոնը ներառող վարչական կենտրոնի շինարարությունը: (гиперссылка на материал «Что посмотреть в Дилижане»).

Դիլիջանի՝ որպես հանրային առողջարան-քաղաքի զարգացման համար մեծ նշանակություն ունեցավ հակատուբերկուլյոզային առողջարանների՝ քաղաքի սահմաններից դուրս բերելու վճիռը: Սկսվեց բազմաթիվ առողջատների և հանգստյան տների կառուցումը: Խորհրդային շրջանում առանձնապես հայտնի էին «Լեռնային Հայաստան», «Դիլիջան» և ուրիշ առողջատներ:

Դիլիջանը զարգանում է ոչ միայն որպես առողջարանային քաղաք, այլ նաև որպես խորհրդային մտավորականության կենտրոն: Դրան նպաստեց, առաջին հերթին,  «ԽՍՀՄ կոմպոզիտորների Միության ստեղծագործական տան»  (1963 թ.) և «ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների Միության հանգստյան տան» (1983 թ.) բացումը: Այստեղ հանգստացել են աշխարհահռչակ երաժիշտներ՝ Շոստակովիչը, Սվիրիդովը, Բաբաջանյանը: 

Այս նախագծն իրագործելու հավակնություն ունեին նաև Խորհրդի այլ հանրապետություններ, մասնավորապես Վրաստանն ու Ադրբեջանը, բայց ստեղծագործական Տունը կառուցվեց հենց Դիլիջանում: Հայտնի է, որ հենց այատեղ է Շոստակովիչը ստեղծել իր հայտնի №9 լարային կվարտետը: 

Բացվում են թանգարաններ՝ Գավառագիտական թանգարանն ու Պատկերասրահը (1950 թ.) և Ժողովրդական արվեստի թանգարանը (1979 թ.):

Այսպես, Դիլիջանը հետզհետե դառնում է ոչ միայն առողջարանային հանգստավայր, այլև ստեղծագործ մտավորականության յուրօրինակ կենտրոն: 80-ական թվականներին աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ գալիս էին Դիլիջան ոչ միայն հանգստանալու և առողջությունը բարելավելու, այլ նաև ստեղծագործելու, կոլեգաներին հանդիպելու, մշակութային շրջանակ ընկղմվելու համար:

Զուգահեռաբար զարգանում է նաև արդյունաբերական Դիլիջանը, կառուցվում են արտադրամասեր, գործարաններ և այլ ձեռնարկություններ: Այդպիսի առաջին ձեռնարկություններից մեկն էր «Նոր կյանք» կահույքի արտադրամասը (1923 թ.): Դիլիջանում էր գտնվում նաև երկրի խոշոր ձեռնարկություններից մեկը՝ «Իմպուլս» գործարանը, գործում էին նաև «Դիլիջան» հանքային ջրերի գործարանը, հացաբուլկեղենի և կաթի գործարանները, տրիկոտաժի արտադրամասը:

Այժմյան Դիլիջանը

1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունում է Դեկլարացիա Հայաստանի անկախության մասին: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը  դուրս է գալիս ԽՍՀՄ կազմից հանրաքվեի վերջնարդյունքում, որին մասնակցած բնակչության մեծամասնությունը քվեարկել էր անկախության օգտին:

Կազմավորվում է նորանկախ Հայաստանի Հանրապետությունը, Դիլիջանը դառնում է Տավուշի մարզի գլխավոր հանգստավայր-քաղաք:

 2013 թ.-ից Դիլիջանում գործում է Հայաստանի Կենտրոնական բանկի կրթական-հետազոտական կենտրոնը: Դա նորագույն տեխնոլոգիական որոշումներով հագեցած ինստիտուտ է, որտեղ անց են կացվում էկոնոմիկայի ու ֆինանսների ոլորտներում տարածաշրջանային և միջազգային կոնֆերանսներ, իրականացվում են Հայաստանի Կենտրոնական բանկի կադրերի վերաորակավորման ուսումնական ծրագրեր: Կենտրոնի ստեղծումից հետո նկատվում է քաղաքի ֆինանսատնտեսական ոլորտի զարգացում: Навигация: гиперссылка на статью про ЦБ Армении и Музей армянского драма. 

2013 թ. Դիլիջանում սկսում է գործել նաև Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն TUMO-ն՝ հայկական բացառիկ միջազգային նախագիծ, 12-18 տարեկան պատանիների համար դպրոց, որտեղ յուրացնում են ժամանակակից տեխնոլոգիական և ստեղծարար մասնագիտություններ: Навигация: гиперссылка на статью Центр TUMO в Дилижане: Окно в мир инноваций и важная ступень к модернизации региона

2014 թվականին Դիլիջանում բացվում է միջազգային դպրոց-կացարան  UWC Dilijan-ը: Այն Անդրկովկասում և հետխորհրդային տարածության երկրներում United World Colleges (UWC) կրթական ցանցի առաջին դպրոցն է: Այսպիսի մասշտաբի քոլեջի բացումն անդրադարձավ Դիլիջանի կյանքի բոլոր ոլորտների վրա: Հիմա ամեն տարի քոլեջում «հավաքվում են» տաղանդավոր պատանիներ աշխարհի գրեթե բոլոր անկյուններից: Навигация: гиперссылка на статью про UWC Dilijan.

2016 թվականին Հայաստանի համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում ընդհանուր վարչատարածքային միավորման մեջ ներառվեցին Թեղուտը, Հաղարծինը, Գոշավանքը, Խաչարձանը, Աղավնավանքը, Հովքը և հենց Դիլիջանը: Սա նմանատիպ առաջին փորձն էր Հայաստանում: Շուտով խոշորացման ծրագիրը վերաբերեց նաև երկրի այլ բնակավայրերին: 

Այսպես, անցնելով բուռն պատմական իրադարձությունների շրջապտույտով, որոնց պատճառով բնակավայրի սահմաններն ու տեղանունները բազմիցս փոփոխվեցին, Դիլիջանը պահպանեց իր էթնիկ մշակութային ինքնությունը՝ դառնալով ներկայիս անկախ Հայաստանի ամենահետաքրքիր և ամենախոստումնալից քաղաքներից մեկը: (ссылка на статью Дилижан, общая информация – навигация на раздел “Чем удивит современный Дилижан”)

Դիլիջանի պատմությունն այժմ գրում ենք մենք: Եւ թե ինչպիսին կլինի այն, կախված է միայն մեզանից՝ քաղաքի հյուրերից ու բնակիչներից:

Իսկ մեր Go to Dili նախագիծը կօգնի Ձեզ հասկանալ, թե ինչով է ապրում ներկայիս Դիլիջանը:

Լրացրեք ձևը