Հասանելի Դիլիջան

Այս բաժնում մենք կնշենք վայրեր, կահավորված հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար։ Ցավոք, Հայաստանում ընդհանուր, իսկ Դիլիջանում, մասնավորապես, քիչ են վայրերը, որտեղ մտածված են ներառական անձանց համար նախատեսված ծառայությունները։ Այդ քիչ վայրերից են Dilijazz Hotel and Restaurant-ը և B&B Armenia-ն։ Որոշ ռեստորաններում կան թեքահարթակներ, բայց չկան կահավորված սանհանգույցներ։

Ներառական շրջայց, մշակված լսողության խանգարումներ ունեցող և խուլ մարդկանց համար

«Հասանելի Դիլիջան» նախագիծը Go To Dili -ի և AR Trails -ի համատեղ պրոդուկտն է։ AR Trails-ը հավելված է, որը կօգնի ձեզ բացահայտել Դիլիջանը նորովի: Ներբեռնելով AR-Trails հավելվածը, կարող եք ընտրել Դիլիջանում զբոսնելու հասանելի ուղղություններից մեկը՝ քաղաքային շրջայց, արշավ դեպի «Թաքնված ջրվեժ» կամ այցելել վիրտուալ տեղեկատվական կենտրոն, որտեղ կարող եք ծանոթանալ Դիլիջանի տարբեր զբոսաշրջային երթուղիներին։

Հավելվածի ներբեռնման հղումը`

iOS

Android

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA-ի աջակցությամբ

Դիլիջանում բացվել է Հայաստանում առաջին արահետը ՝ սահմանափակ հնարավորություններով անձանց համար

2023 թվականի հունիսի 8-ին Դիլիջան Ազգային պարկի Պարզ լճի հարակից տարածքում պաշտոնապես բացվեց Հայաստանում առաջին ամբողջական կահավորված արահետը՝ սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար։ Այժմ Դիլիջանի ամենագեղատեսիլ լճի շրջակայքում զբոսանքները հասանելի են նաև մարդկանց համար, ովքեր տեղաշարժվում են հաշմանդամության սայլակներով։ Այս կարևոր նախագծի նախաձեռնողներն են Accessible Armenia կազմակերպության հիմնադիրներ Եվգենյան և Աստղիկը ։

Նախագիծը ֆինանսավորվում է Innovative Tourism and Technology Development for Armenia (ITTD) ծրագրի կողմից:

Ինչպե՞ս ծնվեց գաղափարը, ի՞նչու հենց Պարզ լիճն ընտրվեց որպես առաջին նախագիծ և շատ այլ բաների մասին կարդացեք հղումով:

Լրացրեք ձևը