Քաղաքի մասին
Բարի գալուստ Դիլիջան։
Դեպի փոքրիկ հայկական քաղաք, որը բոլոր կողմերից շրջապատված է խիտ անտառներով ու ձյունածածկ գագաթներով հոյակապ լեռներով՝ ծածկված մառախուղի խորհրդավոր շղարշով։ Դեպի քաղաք, որը կզարմացնի ձեզ իր հին փողոցներով, բրոնզե դարից սկսած հարուստ պատմությամբ, ավանդական արհեստներով, արվեստով, համեղագույն խոհանոցով՝ ամեն ճաշակի համար, գունեղ ու նորաոճ հաստատություններով և, իհարկե, նույն հայկական հյուրընկալությամբ: